ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Փետրվարի 6-ին ժամը 19:10-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին Մարտունի քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Պ.-ն վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում, այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

121 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով