Աշխարհում խոշորագույն այսբերգը դուրս է գալիս բաց օվկիանոս. այն Մոսկվայից կրկնակի մեծ է

Աշխարհում խոշորագույն այսբերգը դուրս է գալիս բաց օվկիանոս. այն Մոսկվայից կրկնակի մեծ է

2017 թվականի հուլիսին Լարսեն շելֆային սառցադաշտից պոկվել է վիթխարի այսբերգ՝ 5 800 քառ.կմ մակերեսով, ինչը Մոսկվայից 2 անգամ մեծ է: Այսբերգը մինչեւ հիմա, որին տրվել է А68 անվանումը, Անտարկտիդայի բազմամյա ծովային սառույցի սահմաններում էր, բայց հիմա մոտ է բաց օվկիանոս դուրս գալուն: Հայտնվելով ավելի տաք ջրերում՝ այսբերգները, որպես կանոն, սկսում են բավականին արագ հալչել, բայց A68-ի դեպքում դա դեռեւս տեղի չի ունեցել, փոխանցում է Nat- geo-ն: 

2017 թվականի կանխատեսումների համաձայն՝ սառցե զանգվածը կարող էր անշարժ մնալ եւս մի քանի տասնամյակներ: Սակայն եթե տեղափոխվի ավելի տաք ջրեր, կգործարկվի հալչելու անշրջելի պրոցես, ինչը կանդրադառնա ամբողջ մոլորակի կլիմայի վրա: А68-ի պատմությունը, հավանաբար, կզարգանա հենց այս տարբերակով:

Սուոնսիի համալսարանից անտարկտիկական սառույցների հարցերով փորձագետ Ադրիան Լակմանը նշել է, որ այսբերգի հաստությունը (մոտ 200 մետր) անհամաչափ փոքր է նրա երկարության (մոտ 150 կմ) համեմատությամբ: Նա այն համեմատել է А4-ի իրար վրա դարսված 5 թերթերի հետ:

«Երկարության նկատմամբ հաստության նման հարաբերակցության դեպքում ես զարմացած եմ, որ օվկիանոսային ալիքները А68-ից դեռեւս սառույցի խորանարդիկներ չեն սարքել: Եթե այն գոյություն ունենա երկար ժամանակ, դա անչափ անսպասելի կլինի»,- ասել է Ադրիան Լակմանը:

Լարսեն սառցադաշտից անջատվելուց հետո այսբերգը գրեթե չի շարժվել: Գիտնականների ենթադրությամբ՝ այն կառչել է ծովի հատակին: Սակայն քամիներն ու հոսանքները սկսել են А68-ին հյուսիս հրել Անտարկտիկական թերակղզու արեւելյան ափի երկայնքով: Ամռան սեզոնին այսբերգի շարժման արագությունը զգալիորեն մեծացել է:

А68-ը ներկայումս գտնվում է հարավային լայնության 63 աստիճանում: Նրա շարժման ուղղությունը հնարավոր է կանխատեսել. երբ այն հասնի թերակղզու ծայրին, հոսանքներն այն կքշեն ավելի հեռու դեպի հյուսիս Ատլանտիկայի ուղղությամբ՝ մի ճանապարհով, որն անվանում են «Այսբերգների արահետ»:

Արդի դարաշրջանում երբեւէ գրանցված ամենամեծ այսբերգը եղել է B15 անունը կրող 11 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով բլոկը: Այն 2000 թվականին պոկվել էր Ռոս շելֆից: Ներկայումս դրա մակերեսը կրճատվել է մինչեւ 200 կմ եւ գտնվում է դեպի Հարավային Սանդվիչյան կղզիներ տանող կես ճանապարհին:

Այսպիսի ահռելի օբյեկտները պետք է լինեն մշտական հսկողության ներքո, քանի որ սպառնում են նավագնացությանը: Փորձագետները հայտարարում են, որ մոտ ժամանակներում Անտարկտիդայից պետք է անջատվեն եւս երկու խոշոր այսբերգներ: Դրանցից մեկը կպոկվի մայրցամաքի արեւմուտքում Փայն Այլենդ սառցադաշտից: Դրա մակերեսը կկազմի մոտ 300 քառ.կմ: Երկրորդ այսբերգը 5 անգամ մեծ կլինի: Այն կպոկվի արեւելյան Անտարկտիդայի Բրանտ շելֆային սառցադաշտից:

Աղբյուրը՝ news.am

206 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով