ՃՏՊ՝ Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհին

Փետրվարի 9-ին ժամը 10:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Կ, Ո,-ն վարելով իրեն պատկանող «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1975թ. ծնված Մ. Ղ.-ն և 1973թ. ծնված Մ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում, այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել ճանապարհի ձյունածածկ լինելը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

119 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով