ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը թույլ Է տալիս պատրաստել 2024 թվականին աստղանավորդների իջեցումը Լուսնի վրա

ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը թույլ Է տալիս պատրաստել 2024 թվականին աստղանավորդների իջեցումը Լուսնի վրա

Միացյալ Նահանգների՝ 2021 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագիծը ցուցադրում Է 2024 թվականին Լուսին աստղանավորդների իջեցման՝ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) պլանների աջակցությունն ԱՄՆ-ի վարչակազմի կողմից: Փետրվարի 10-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բյուջեի նախագիծը բովանդակում Է (տիեզերական գերատեսչության ֆինանսավորման) ավելացում 12 տոկոսով (…),- նշել Է նա:- Նախագահի կողմից աջակցությունն ուժեղացել Է հենց այն պահին, երբ մենք դնում ենք 2024 թվականին Լուսնի հարավային բեւեռում կնոջ առաջին իջեցման եւ տղամարդու հերթական իջեցման հիմքերը: Բյուջեի այդ (նախագիծը) մեզ թույլ կտա ճշտորեն հետեւել նախատեսված պլանին»:

Բրայդենսթայնն ընդգծել Է, որ առավել կարեւոր ասպեկտներից մեկն ինքը համարում Է «ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրումը (Լուսնի) վայրԷջքային մոդուլի մշակման համար»: «Apollo ծրագրի իրագործման պահից ի վեր առաջին անգամ մենք ունենք վայրԷջքային մոդուլի ստեծման ուղղակի ֆինանսավորում»,- նշել Է NASA-ի ղեկավարը:

Apollo ծրագիրը գործարկվել Է 1961 թվականին եւ նախատեսել մարդու իջեցում Երկրի բնական արբանյակի վրա: Այն կայացել Է 1969 թվականին: Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել Է դաշնային բյուջեի՝ վարչակազմի կողմից առաջարկված նախագիծը, որը 25,2 միլիարդ դոլար Է ներառում NASA-ի գործունեության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

44 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով