Ադրբեջանի ոստիկանությունը բռնի կերպով ցրել է պատգամավորի թեկնածուների բողոքի ակցիան. կան տուժածներ և բերման ենթարկվածներ

Ադրբեջանի ոստիկանությունը բռնի կերպով ցրել է պատգամավորի թեկնածուների բողոքի ակցիան. կան տուժածներ և բերման ենթարկվածներ

Ադրբեջանում պատգամավորի թեկնածուների մի խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների դեմ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Պատգամավորության թեկնածուները լրագրողների համար կարդացել են իրենց կոչը, սակայն ընթերցման ժամանակ ոստիկանները խանգարել են նրանց և կոչ են արել «չխախտել հասարակական կարգը» և պահանջել են ցրվել: Ի պատասխան դրա պատգամավորության թեկնածու Ռուսլան Իզզաթլին հայտարարել է, որ պատգամավորության թեկնածուներն անձեռնմխելիություն ունեն, և շարունակել է կարդալ հայտարարությունը:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան և պատգամավորության մեկ այլ թեկնածու Ահադ Մամեդլիին, իսկ մյուսներին ցրել է:

Պատգամավորության թեկնածուներից բացի` բերման են ենթարկվել նաև այլ ակտիվիստներ:

Երեկոյան նրանց ավտոբուսից բաց են թողել Բաքվի ծայրամասերից մեկում:

Բերման ենթարկելու ժամանակ լրջորեն տուժել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Արզուլլա Բուլուդովը: Չնայած նրան, որ նա ավտոբուսի մեջ վատ է զգացել, ոստիկանությունը շտապօգնություն է կանչել միայն այն ժամանակ, երբ նրա վիճակը բավականին ծանր է դարձել:

Բժիշկները նշել են, որ Բուլուդովին շտապ հոսպիտալացում է հարկավոր, ինչից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքային կլինիկական կենտրոն: Ենթադրաբար, նա կողոսկրերի կոտրվածքներ ունի:

Պատգամավորության թեկնածու Ռաբիա Մամեդովան էլ ձեռքերի կոտրվածքներ ունի, սակայն քաղաքային կլինիկական կենտրոնում հրաժարվել են նրան գիպս դնել: Մյուս տուժածները հիվանդանոցում ստուգումներ են անցել:    

Աղբյուրը՝ https://iravunk.com/news/104794

41 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով