Նիդեռլանդներում երկու ռումբ Է պայթել ծանրոցներում

Նիդեռլանդներում երկու ռումբ Է պայթել ծանրոցներում

Նիդեռլանդների Կերկրադե եւ Ամստերդամ քաղաքներում փետրվարի 12-ի առավոտյան պայթել են փոստային առաքումներում թաքցված ռումբեր: Այդ մասին հայտնել Է Նիդեռլանդների հանրային հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության նախնական տվյալները: Ոչ ոք չի տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կերկրադեում ծանրոցը պայթել Է փոստային ընկերության տեսակավորման կետում: Այնտեղ տարահանում են իրականացրել:

Ամստերդամում պայթյունը տեղի Է ունեցել առավոտյան ժամը ութից քիչ առաջ՝ քաղաքի արեւմտյան մասի գրասենյակային շենքի փոստային հարկաբաժնում:

Դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին Ամստերդամում, Ռոտերդամում, Ուտրեխտում եւ Մաաստրիխտում ռումբերով եւ սպառնալիքներ պարունակող նամակներով ծանրոցներ են ստացել յոթ տարբեր ընկերություններ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

38 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով