NASA-ն տիեզերագնացներ է փնտրում` Լուսին եւ Մարս թռչելու համար

NASA-ն տիեզերագնացներ է փնտրում` Լուսին եւ Մարս թռչելու համար

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) փետրվարի 11-ին հայտարարել է «Արտիմես» առաքելությունների համար տիեզերագնացների հավաքագրման մեկնարկի մասին: «NASA-ն հայտարարում է մարտի 2-ից 31-ը «Արտիմես» առաքելությունների համար տիեզերագնացների ընտրության մասնակցության հայտերի ընդունման մասին, որպեսզի կառավարեն տիեզերանավերը, որոնք կմեկնեն տիեզերքի տարբեր անկյուններ եւ կընդլայնեն հայտնի սահմանները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այժմ NASA-ն ունի 48 գործող տիեզերագնաց, սակայն ավելի շատ կպահանջվի:

«Արտիմես» առաքելությունների նախնական նպատակները Լուսինն ու Մարսն են:

Աղբյուրը՝ https://iravunk.com/news/104814

37 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով