Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանն ասաց փետրվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր: Բայց 125 պատգամավորից ընդամենը 45-ն են նոր, որոնցից երիտասարդ կարող են համարվել 10-12 հոգի: Շատ հետաքրքիր է այն գործընթացը, որը տեղի է ունենում այժմ: Իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը, և այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ընտրված պատգամավորներից մանդատներ ետ վերցնելով: Ընտրությունները կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել, այս առումով ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս»,- ասաց Հայրապետյանը:

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններԱդրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբՈրոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակովքանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

33 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով