Ամենածանր հարվածը մեր պաշտպանունակությանը

Ամենածանր հարվածը մեր պաշտպանունակությանը

Թեեւ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսքան հաճախակիացած բանակային սպանությունները փորձում է բացատրել «քրեական ենթամշակույթով»` դրանից էլ սահուն անցում կատարելով մայկա-տրուսիկներին, ակնհայտ է, որ իրականում այդ ծայրահեղ մտահոգիչ իրավիճակը շատ խորը հիմքեր ունի: Այսպես, մեկուկես ամսվա ընթացքում ունենք 12 զոհված զինվորական, եւ ոչ մեկը թշնամու գնդակից չի ընկել: Հասկանալի է, նորմալ վարչապետը նման իրավիճակում նախ պետք է բացատրեր, թե իր ղեկավարած երկրում ինչո՞ւ է բանակում տիրում այդ վիճակը, ինչո՞ւ այդ կարգի չի կարգավորվել: Եթե անգամ «քրեական ենթամշակույթ», ո՞վ է դրա դեմն առնելու, ինչո՞ւ չեն առել եւ այլն:
Առավել եւս, որ իրականում խնդիրը շատ ավելի խորն է. եթե բանակում այն աստիճանի ծանր մթնոլորտ է, որ նման ողբերգություններից «աչք չենք բացում», ապա դա միանշանակ վկայում է նույն բանակի ծանրագույն բարոյահոգեբանական մակարդակի մասին: Եվ առաջ է գալիս ամենակարեւոր հարցադրումը` իսկ որքանո՞վ է նման բանակը մարտունակ. չնայած` հարցի պատասխանը միանշանակ է: Իսկ դա, չմոռանանք, շատ լավ տեսնում եւ ֆիքսում է թշնամին ու անպայման կփորձի դրանից օգտվել: Չէ, պարտադիր չէ, որ հարձակում սկսի. մեր բանակում տիրող նման իրավիճակը (գումարենք նաեւ մյուս բոլոր տխուր փաստերը` գեներալիտետի ուղղությամբ ճնշումներից սկսած, սովորական գողություններով վերջացրած) թշնամու համար նախ շատ լավ հնարավորություն է, որ բանակցային սեղանի շուրջ առավելագույնս կոշտացնի իր դիրքորոշումը: Ընդ որում, մեր թուլացումը ազդակ է նաեւ համանախագահ երկրների համար, որ «այլ աչքով» նայեն ազերիական այդ կոշտացումներին:
Առավել եւս, որ կա մեկ այլ էական գործոն, որը եւս, մեղմ ասած, մեր դիրքերի ամրացմանը չի նպաստում: Խոսքը արցախյան ընտրությունների մասին է:

Թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում, ժամանակին անգամ մղձավանջային երազներում տեսնելն անհնար էր: Առաջին հայացքից` ի՞նչ կա որ, ընտրություններ են, կավարտվեն, ամեն ինչ տեղը կգա: Սակայն խորքային իմաստով խախտված է թիվ 1 տաբուն: Այն է, քանի դեռ ունենք արցախյան հակամարտությունը, ինչ էլ լինի, ինչ իրավիճակ, պայմաններ, շահեր, առնելիք-տալիք էլ լինի, արցախյան հանրությունը պարտավոր է միասնական բռունցք հանդիսանալ: Հենց այդ միասնական բռունցքն էր, որ հնարավորություն տվեց հաղթել մի պատերազմ, որտեղ ի սկզբանե ամեն մի ռազմական տեսաբան պարտություն էր կանխատեսում: Այդ միասնական բռունցքն էր, որ հնարավորություն տվեց արդեն մոտ 30 տարի պահպանել սահմանը: Իսկ այդ բռունցքի լինել-չլինելու մասին ի՞նչ են հուշում ներկայիս ընտրական զարգացումները… Այստեղ էլ պատասխանը միանշանակ է:

Ու այս դեպքում եւս. տեսնելով ԱՀ-ՀՀ, ներարցախյան եւ ներհայաստանյան այս բոլոր գզվրտոցները, ի՞նչ պատլերացում կկազմի մեր մարտունակության մասին թեշնամին, ապա` Միսկի խումբը: Առավել եւս, այդ իրավիճակը տանել-կապելով մեր բանակային իրողությունների հետ: ՈԵւ սա ի՞նչ է խոստանում մեր պաշտպանունակությանը, երեւի հասկանում են բոլորը:

Ամբողջական տարբերակը` «Իրավունքի» այսօրվա տպագիր համարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուրը՝ https://iravunk.com/news/104984

30 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով