ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 3 ռուսական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 3 ռուսական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն փետրվարի 3-ից պատժամիջոցներ է սահմանել երեք ռուսական կազմակերպությունների դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթից:

Պատժամիջոցների են ենթարկվել Տուլայի «Գործիքների կառուցման գործարանը», Ռեուտովի «Մեքենաշինական գիտաարտադրական միավորումը» և Կումերտաուի «Ավիացիոն արտադրության ձեռնարկությունը»:

Բացի այդ, պատժամիջոցային ցանկում ներառվել են 5 չինական ընկերություններ, ինչպես նաև մեկական ընկերություններ Իրաքից և Թուրքիայից:

Որոշումը կայացվել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի շրջանակներում:

Աղբյուրը՝ tert.am

38 total views, 3 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով