Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ +20 աստիճանից բարձրացել է. The Guardian

Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ +20 աստիճանից բարձրացել է. The Guardian

Բրազիլիայի գիտնականներն առաջին անգամ Անտարկտիկայում գրանցել են օդի +20,75 ջերմաստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի, հայտնում է The Guardian պարբերականը: Նման ջերմաստիճան է գրանցվել փետրվարի 9-ին Սեյմուր կղզում: Գիտնականներն այն «անհավանական և անոմալ» երևույթ են համարել:

Ռեկորդային ցուցանիշը գրեթե մեկ աստիճանով բարձր է 1982 թվականի հունվարին Սիգնյու կղզում գրանցված ջերմաստիճանից: Այդ ժամանակ օդը տաքացել է մինչև 19,8 աստիճան:

Ըստ The Guardian-ի` ստացված տվյալները դեռ չեն հաստատվել Համաշխարհային հիդրոօդերևութաբանական կազմակերպության կողմից:

Փետրվարի 6-ին Անտարկտիկական թերակղզում գտնվող Էսպերանսա կայանում արձանագրվել է պատմական ռեկորդ համարվող 18,3 աստիճան տաքություն:

Անտարկտիկայում օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել սառույցի արագ հալմանն աշխարհի ամենախոշոր քաղցրահամ ջրի պահեստում, որտեղ ձյան և սառույցի տեսքով պահվում է մինչև 60% ջուր:

Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2020/02/14/hight-temperature/3210758

86 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով