Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել

Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հասցնում հարվածները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Դամասկոսը հրթիռային հարձակման էր ենթարկվել փետրվարի 6-ին: Այդ ժամանակ հարձակումը տեղի էր ունեցել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից:

Աղբյուրը՝ https://iravunk.com/news/104967

72 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով