Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1523-ի

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1523-ի

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1523-ի, վարակվածների թիվը գերազանցել է 66,4 հազարը, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 8096 մարդ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով տեղի աղբյուրներին:

Թարմացված տվյալներով` կորոնավիրուսի մահացության մակարդակը երկրում կազմում է 2,29 տոկոս: Վարակածների թվով առաջատարը շարունակում է մնալ Հուբեյ նահանգը, որտեղ արձանագրվել է վարակման 54,4 հազար դեպք: Նահանգում մահացել է 1457 մարդ, ապաքինվել 4774-ը:

Պեկինում վարակվածների թիվը հասել է 372-ի, երեք մարդ մահացել է, 80-ն ապաքինվել:

Աղբյուրը՝ tert.am

27 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով