Ռոհանին հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ռոհանին հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ քննարկել էական հարցեր և սպասում է Սաուդյան Արաբիային: РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք որևէ անլուծելի խնդիր չունենք Սաուդյան Արաբիայի հետ: Հենց որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր կլինի քննարկել մեր մոտ առկա էական հարցերը: Իհարկե, առավել կարևոր հարցը տարածաշրջանում Եմենի խնդիրն է»,- ասել է Ռոհանին` իրանական հեռուստատեսությամբ հեռարձակվող ասուլիսի ընթացքում:  

Նրա խոսքով՝ Էր Ռիադը խոշոր սխալ է թույլ տվել Եմենի նկատմամբ՝ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ:

Աղբյուրը՝ tert.am

45 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով