Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսեւորման օրն է

Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ դրսեւորման օրն է

Բարության ինքնաբուխ դրսեւորման օրը (Random Acts of Kindness Day), որն աշխարհում նշվում է  ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից մեկն է, գրում է Calend.ru-ն:

Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից:

Այս տոնն առավելապես հայտնի է Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Տոնի կազմակերպիչների ամենակարեւոր կոչը բոլորի նկատմամբ բարի լինելն է, ընդ որում՝ ոչ թե պարզապես բարության, այլ անսահման եւ անշահախնդիր բարության դրսեւորումն է:

Աղբյուրը՝ news.am

85 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով