Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության աողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, այս մասին տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ պարագաների պաշար ստեղծելու համար:
ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ պաստառներ, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, հեռահար ջերմաչափեր, միանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:

754 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով