ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Մարտի 23-ին ժամը 14:25-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ 10-րդ կիլոմետրին Շուշի քաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Լ. Ս.-ն վարելով «Օպել Մերիվա» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով արագության գերազանցման հետևանքով կորցրել է մեքենայի ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ, բախվել մետաղյա արգելապատնեշին և շրջել այն, ինչի հետևանքով ուղևոր` Ասկերանի շրջանի բնակչուհի, 1997թ. ծնված Գ. Ղ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

636 total views, 1 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով