Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար. Վիտալի Բալասանյան

Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ։

Նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված՝ դրանք ընթանում են անհատական մոտեցմամբ։
Բալասանյանն անհատական հանդիպումներ է ունենում տարբեր հարցերով հետաքրքրված արցախցիների համար։ Մարտի 23-ին Վիտալի Բալասանյանն այցելել է Քոլատակ, Վանք, Առաջաձոր, Ծմակահող, Հովտաշեն, Նոր Մարաղա, Ներքին Հոռաթաղ համայնքները և Մարտակերտ քաղաք:

Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանն ասել է. «Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար։ Ինչպես և մարտի դաշտում, այնպես էլ հիմա՝ վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը և երաշխավորել արդարության հաստատումը»։

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները…

Опубликовано Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan Вторник, 24 марта 2020 г.

77 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով