ԱՀ ոստիկանության կոչը

ԱՀ ոստիկանության կոչը

ԱՀ ոստիկանության կոչը.

«Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:

-Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով:

-Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:

-Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար»:

102 total views, 1 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով