Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել.

Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ, ս. թ. փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
Կարևորելով ԶԼՄ–ների դերը՝ հանրային կարևոր իրողությունների համակողմանի և անաչառ լուսաբանման գործում, սույն հանձնաժողովի շրջանակներում գործարկում ենք տեղեկատվական շտաբ, որը համակարգելու է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը և հանդիսանալու է Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը, որտեղ կտեղադրվի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
ԶԼՄ-ների մեր գործընկերներին նախապես տեղեկացնում ենք, որ մեզ մոտ տարբեր տեղեկատվական հարթակներից հավաքվելու են հանրության համար հետաքրքրություն ներկայացվող հարցադրումներ, որոնց պատասխաններն ըստ անհրաժեշտության տրվելու են կամ մեր լրահոսով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչների մամուլի ասուլիսների, հայտարարությունների կամ տեղեկատվական նյութերի տեսքով:

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին:

Հետադարձ կապ

Հեռ.` +374 (97) 53 30 16,
+374 (97) 53 30 17,
+374 (97) 53 30 18

Էլ. փոստ` artsakhinformation@gmail.com

Facebook`
https://www.facebook.com/ArtsakhInformation/?modal=admin_todo_tour

Telegram`https://t.me/joinchat/AAAAAEcWf87s0eBavhOwqQ…

79 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով