Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր են տարածվում

Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր են տարածվում

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել.

«Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվում:

Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունում նշված բնույթի գողության վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել և ոստիկանությունը մի շարք գործողություններ է իրականացնում՝ ապատեղեկատվության տարածողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության»:

52 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով