Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքներ

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքներ

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքները՝ 2020թվականի փետրվարի 28-ից, օրական երկու անգամ, ընկերության տարածքում և ուղեգծերի վերջնակետերում հատուկ ախտահանիչ նյութերով իրականացվում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղևորասրահների ախտահանում, այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Ուղևորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաև ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով, 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն աշխատում է 17 ավտոբուս: Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգելի տարաներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին:

48 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով