Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում

Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում

Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումն իրականացվում է թեստավորման` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) ունեցող անձինք։

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ գանգատներ ունեցող քաղաքացիները այդ մասին տեղեկացնում են տարածքային պոլիկլինիկայի իրենց բժշկին: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում վերջիններս ինքնամեկուսացվում են կամ հոսպիտալացվում:

Այս պահի դրությամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4939 թեստ, որից 4096-ի արդյունքը եղել է բացասական, այսինքն, պացիենտների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 6-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսի 833 հաստատված դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 763 անձ: 62 պացիենտ ապաքինվել է, 8 պացիենտ՝ մահացել:

Աղբյուրը՝ med.news.am

51 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով