Սավանարոլան, նրա եղեռական վախճանը, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը և ամբոխը

Սավանարոլան, նրա եղեռական վախճանը, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը և ամբոխը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ջիրոլամո Սավանարոլան պատմության մեջ ամենահայտնի բռնակալաներից էր, որին ընտրել էր ժղովուրդը։ Նա հանդես էր գալիս բարոյական մաքրության, Ավետարանի կանոնների անվերապահ պահպանության համար և միապետների ու ազնվականների թշնամին էր։

Ջիրոլամո Սավանարոլան ծնվել է 1452 թվականին։ Նա կաթոլիկ միաբան, հռետոր և բանաստեղծ էր, ով 1494-1498թթ. դարձել էր հրաշալի Ֆլորենցիայի լեգենդար բռնապետը։

Վերածննդի հայրենիք, շքեղությունների ու ստեղծագործական ազատությունների սիրահար Ֆլորենցիայի բարքերի անկումը Սավանարոլային հանգիստ չէր տալիս, իսկ եկեղեցում տիրող բարքերի անկմանը նվիրված նրա բանաստեղծությունները տարածվում էին ողջ Իտալիայում։

Անպատասխան սիրո և մենաստանում անցկացրած տարիները նրան դարձրել էին անհաղորդ մարդկային թուլությունների հանդեպ։ Սավանարոլան ֆանատիկոս էր և ատում էր անարդարությունը, ճոխությունը, զեխությունը։

Սավանարոլայի քաղաքական հակումները սկսվեցին բացահայտվել դեռևս մենաստանում, որտեղ նա գրում է «Եկեղեցու անկումը» ստեղծագործությունը։ Գրքում ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ կորցրել երբեմնի մաքրությունը, կրթվածությունը, քրիստոնեական սերը, ինչպես նաև մերկացնում է Հռոմի պապերի արատները։

Սավանարոլան տաղանդավոր հռետոր էր, գրող և կազմակերպիչ, ինչը նրան դարձրել էր ամբոխի՝ հասարակ ժողովրդի սիրելին ու նրան բազմությունն անվերապահ վստահում էր։

Ֆլորենցիայում Սավանարոլան եկեղեցիներում քարոզում էր բարքերի անկման, Աստվածաշնչի պահանջները չկատարելու դեմ և շուտով նրա շուրջ ձևավորվում է Սպիտակների (piagnoni) կուսակցությունը։ Նա պնդում էր, որ ինքը Հին Կտակարանի քարոզիչների պես Աստծո խոսքն է փոխանցում և ով իրեն չի հավատում, Սև է ու պետք է նզովվի։ Պնդում էր, որ իր խոսքերը «իջնում» են երկնքից։

Վերջապես, Սավանարոլան Ֆլորենցիայի միապետ է հռչակում Հիսուս Քրիստոսին, իսկ իրեն՝ նրա ներկայացուցիչը։ Ողջ պետական կառույցներն ու դատարաններն անցնում են իր տիրապետության տակ։ Նա խոստանում է նախկինների թալանածը վերադարձնել ժողովրդին։

Իր քաղաքական կարիերան սկսելուց առաջ, երբ արդեն հռչակավոր քարոզիչ էր, Սավանարոլան Ֆլորենցիայի փառավոր արվեստի գլխավոր մեկենաս Լորենցո Հոյակապին մերժում է մահվանից առաջ Ս․Հաղորդություն տալ։ Վերջինից պահանջել էր թալանածը վերադարձնել ժողովրդին և մարդկանց ազատություն տալ։ Ազատության մասին լսելուց հետո Լորենցոն նայում է Սավանարոլայի ֆանատիկոս դեմքին, նրա աչքերին ու շրջում է դեմքը։ Սավանարոլան սուրբ հոր պարտքը չկատարելով դուրս է գալիս Լորենցիոյի պալատից։

Սավանարոլան ստեղծում է ռեպրեսիվ ապարատ և իր հակառակորդներին քաղաքից վտարում է, ոմանց տանջամահ է անում, ծակում է նրանց լեզուները և մահապատժիներ կիրառում։ Նա ֆանատիկոսությունը սահմաններ չի ճանաչում:

Սկզբնական շրջանում Հռոմի պապը և հարևան միապետները, տեսնելով ամբոխի վրա նրա ունեցած հսկայական ազդեցությունը, փորձում են Սավանարոլայի հետ լեզու գտնել՝ առաջարկում են կարդինալի աստիճան, տարբեր միջազգային հարցերում պատվավոր միջնորդի դեր, սակայն Սավանարոլան անդրդվելի էր։

Նրա դեմ պայքարում էին Սևերը՝ կատաղիները (arrabiati), ազնվականության ներկայացուցիչնեը և Գորշերը` Ֆլորենցիայի տիրակալների (պաշտոնապես՝ Ֆլորենցիայի առաջին քաղաքացիների)՝ Մեդիչիների կողմնակիցները։

Աշխարհիկ գաղափարների՝ Հումանիզմի կողմնակիցները, ի դեմս Սավանարոլայի, ձեռք էին բերել երդվյալ թշնամու, որը ոչ մի «իզմ» չէր ընդունում ու առհասարակ դեմ էր աշխարհիկ ուսմունքներին։

Սավանարոլայի թշնամիներն իր հետ պայքարեցին հենց իր իսկ զենքով՝ Աստվածաշնչի կանոններով։ Համաձայն Հին Կտակարանի, նրան առաջարկեցին անցնել Կրակի Փորձություն։ Նա պետք է անցներ խարույկների միջով և եթե նրա գաղափարները ճշմարիտ են ու ընդունելի Աստծո համար, ապա կրակը նրան կխնայեր։ Սավանարոլան հրաժարվում է Ճշմարտության Փորձությամբ անցնել։ Ամբոխը տեսնելով նրա երկյուղը, հիասթափվում է, նրան մեղադրելով վախկոտության մեջ։

Հաջորդ օրը կատաղած ամբոխը շրջապատում է Սան-Մարկո եկեղեցին և նա, իր հավատարիմ հետևորդների հետ, վերցվում է կալանքի։

Հռոմի պապը Կատաղիների կուսակցության անդամների հետ դատ է կազմակերպում։ 14 օր տևող հարցաքննությունների ընթացում նրան կտտանքների են ենթարկում։ 1498 թվականի Մայիսի 22-ին Ֆլորենցիայի լեգենդար դիկտատորը մահվան է դատապարտվում, հաջորդ իսկ օրը նրան կախաղան են բարձրացնում, իսկ մարմինը հանձնում են կրակի ճիրաններին։

Ամբոխը ոգևորությամբ հրճվում է, տեսնելով իր նախկին կուռքի տառապանքները և համաժողովրդական խրախճանք է կազմակերպում։

5 Հոկտեմբերի, 2019թ.»

Սավանարոլան, նրա եղեռական վախճանը, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը և…

Опубликовано Stepan Danielyan Четверг, 16 апреля 2020 г.

63 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով