«Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները աշխատանքային խումբ են ստեղծում

«Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները աշխատանքային խումբ են ստեղծում

Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի´ հայրենակիցներ,
ինչպես տեղեկացրել էի օրեր առաջ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համադրելիության հեռանկարը:
Այսօր հերթական հանդիպումն էր՝ արդեն թիմային քննարկման ձևաչափով: Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձևավորվել աշխատանքային խումբ՝ հանագամանորեն ուսումնասիրելու և մշակելու երկուստեք ընդունելի և կիրառելի զարգացման ծրագիր՝ համերախշության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով:»

Հարգելի´ հայրենակիցներ,ինչպես տեղեկացրել էի օրեր առաջ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման…

Опубликовано Սամվել Բաբայան Суббота, 16 мая 2020 г.

686 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով