Պատրաստ եմ ջանքերս ներդնելու ԱՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների և մեր ազատագրած հայրենիքի վերաբնակեցման խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու՝ բնակչության բարեկեցությունը բարելավելու նպատակով. Կարեն Հովհաննիսյան

Պատրաստ եմ ջանքերս ներդնելու ԱՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների և մեր ազատագրած հայրենիքի վերաբնակեցման խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու՝ բնակչության բարեկեցությունը բարելավելու նպատակով. Կարեն Հովհաննիսյան

ԱՀ ԱԺ նորընտիր պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի հայրենակիցներ

2020 թ մարտի 31-ին ԱՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Արցախի “Արդարություն” կուսակցությունը՝ ստանալով ԱՀ արժանապատիվ քաղաքացիների քվեն, երեք մանդատով ներկա է գտնվելու ԱՀ յոթերորդ գումարման խորհրդարանում։

1996 թվականին՝ ավարտելով Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, զորակոչվել եմ Հայոց բանակ և ծառայության անցել Արցախի պաշտպանության բանակում։
1998 թվականից մինչ օրս ապրում և աշխատում եմ ԱՀ Քաշաթաղի շրջանում՝ ազատագրված հողը ապրելով պահելու գիտակցությամբ։ Աշխատանքային գործունեությունս սկսել եմ որպես ուսուցիչ։ Այնուհետև ստանձնել եմ Այգեհովիտ գյուղի նորաստեղծ դպրոցի տնօրենի պարտականությունները։
2000 թվականից ծառայության եմ անցել ԱՀ ոստիկանության շրջանային բաժնի անչափահասների տեսչությունում, իսկ
2006 թվականից ԱԱԾ համակարգում։
Մինչ ԱՀ ԱԺ պատգամավոր ըտրվելս հանդիսացել եմ «Պատմական միջավայրի պետական պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ Քաշաթաղի շրջանային ծառայության պետ։ Ծառայելով ԱՀ պետական լրջագույն կառույցներում՝ ձեռք բերված գիտելիքներով , կարողություններով և փորձով պատրաստ եմ ջանքերս ներդնելու ԱՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների և մեր ազատագրած հայրենիքի վերաբնակեցման խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու՝ բնակչության բարեկեցությունը բարելավելու նպատակով»։

1,949 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով