Ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, ո՞ւմ ի նկատի ունեք. Սոնա Աղեկյանը՝ վարչապետ Փաշինյանին

Ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, ո՞ւմ ի նկատի ունեք. Սոնա Աղեկյանը՝ վարչապետ Փաշինյանին

«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանն այսօր տեղեկատվություն ստանալու մասին հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, հարցնում է, «Համաձայն Հայաստանի Հանրապետության տեղեկատվության եւ ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի, պահանջում եմ պատասխանեք. ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, ո՞ւմ ի նկատի ունեք այդ բառակապակցության ներքո։ Արդյո՞ք ի նկատի ունեք Արցախի նախագահական ընտրություններում հաղթած համարվող Արայիկ Հարությունյանին, ով, ի դեպ, արդեն ստացել է Արցախի հանրապետության նախագահի վկայական։
Մամուլում շրջանառվում է վարկած, որ Արայիկ Հարությունյանի, որպես Արցախի հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը Դուք եւս ներկա եք գտնվելու։ Հստակեցրե՞լ եք գոնե Ձեզ համար, Արայիկ Հարությունյանի կարգավիճակը եւ ընդունելի՞ է Ձեզ համար Արցախի հանրապետության Ադրբեջանի ընտրյալ ներկայացուցիչ արտահայտությունը։

Ակնկալում եմ հստակ եւ առանց տողատակերի պատասխան։

«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյան
19 մայիսի 2020 թվական»,- ասված է Ֆեյսբուքում տարածված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ lurer.com

284 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով