Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից:

Հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:

Նախնական դատական նիստը հրավիրվել է հունիսի 23-ին ժամը 14:00-ին, գործը մակագրվելէ  դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Աղբյուրը՝ tert.am

63 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով