Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

152 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով