Կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի զարկերակը. Արցախի «Արդարություն» կուսակցություն

Կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի զարկերակը. Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ավարտվեց 2019-2020 ուսումնական տարին։ Մայիսի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում պետք է հնչեր վերջին զանգը։ Զարմանալի է, սակայն արտակարգ իրավիճակի պայմաններում պետական մակարդակով տեղի են ունենում բազմամարդ միջոցառումներ, սակայն 2020 թվականի շրջանավարտներին պատկան մարմինների կողմից հնարավորություն չտրվեց իրականացնելու «Վերջին զանգին» նվիրված միջոցառումները։ Կյանքում երբեք չկրկնվող միակ միջոցառումը, որին ամբողջ ուսումնառության ընթացքում սպասում են բոլոր աշակերտները։ 2020 թվականի սիրելի շրջանավարտներ «Արդարություն» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ դպրոցն ավարտելու և այս պատասխանատու ժամանակահատվածում կյանք մտնելու կապակցությամբ։ Կրթությանը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի զարկերակը։ Ձեզնից յուրաքանչյուրից է կախված մեր հայրենիքի ապագան։ Եղեք արժանապատիվ և նպատակասլաց՝ պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն։ Բարի երթ և հաստատուն ու արժանապատիվ մուտք մեծ կյանք սիրելի՛ շրջանավարտներ»։

Ավարտվեց 2019-2020 ուսումնական տարին։ Մայիսի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում պետք է հնչեր վերջին…

Опубликовано Արցախի Արդարություն Կուսակցություն Пятница, 22 мая 2020 г.

81 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով