Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»

Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»

Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։ Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։

Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։

Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- իր ելույթում նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա.

«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»։

Աղբյուրը՝ tert.am

319 total views, 3 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով