Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված կարգով

Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված կարգով

Ճապոնիայի կառավարություն և Տոկիոյի ՕԽ-ի կազմկոմիտեն քննարկում է խաղերի առավել պարզեցված տարբերակով անցկացնելու հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Կազմակերպիչները քննարկում են խաղերի բացման և փակման արարողությանը առավել քիչ մասնակից ունենալու և մրցաշարերի ընթացքում երկրպագուների քանակի սահմանափակում կատարելը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

35 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով