Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը

Մադրիդը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը

 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը պատրաստ է հյուրընկալել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով Մադրիդ քաղաքապետի խոսքերը. «Գիտեմ, որ այժմ շատ են խոսակցություններն այս թիմայի շուրջ, բայց ես կարող է վստահեցնել, որ Մադրիդը պատրաստ է հյուրընկալել խաղերը»,-ասել է Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

32 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով