Ժամանակավոր սահմանափակումներ՝ ԱՀ Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում

Ժամանակավոր սահմանափակումներ՝ ԱՀ Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում

Ժամանակավոր սահմանափակումներ՝ ԱՀ Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում, այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

ԱՀ Պարետի 2020 թվականի հունիսի 18-ի N 32 որոշմամբ սահմանվել է Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքների վարչական սահմաններ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որով արգելվելում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի։
Նշված համայնքների վարչական սահմաններ մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի հունիսի 19-ը՝ ժամը 12։00-ն՝ թույլատրվելով նշված համայնքներում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։
«Հատուկ ռեժիմի» իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

187 total views, 1 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով