Բյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի «Արդարություն» խմբակցությունում

Բյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի «Արդարություն» խմբակցությունում

Հունիսի 22-ին ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունում, այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:

Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

212 total views, 4 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով