Մեր խմբակցության անդամների կողմից հանդիպման ընթացքում հնչել են հուզող հարցեր, որոնց պատասխանները որոշ չափով ստացել ենք. Դավիթ Գալստյան

Մեր խմբակցության անդամների կողմից հանդիպման ընթացքում հնչել են հուզող հարցեր, որոնց պատասխանները որոշ չափով ստացել ենք. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ, այսօր քննարկվել է Արցախի «Արդարություն» խմբակցությունում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ պետական բյուջեով նախատեսված գումարների արդյունավետ օգտագործման և պետբյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցության վերջնական կարծիքը կհնչի հայտարարության տեսքով:

«Մեր խմբակցության անդամների կողմից հանդիպման ընթացքում հնչել են հուզող հարցեր, որոնց պատասխանները որոշ չափով ստացել ենք: Հիմնական մտահոգությունները կապված էին բնապահպանության և հէկաշինության ոլորտների հետ, ինչպես նաև բարձրացված որոշ հարցերի վերաբերում էին ժողովրդագրության ոլորտին և կրթական համակարգին, մասնավորապես` նոր ուսումնական տարվանից Արցախում կրթությունը կշարունակվի հեռավար տարբերակով, թե՞ ոչ: Կարծում եմ` այդ հարցը մտահոգում է ոչ միայն մեզ, այլև բոլոր դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներին»,- նշել է Դ. Գալստյանը:

Աղբյուրը՝ artsakhpress.am

450 total views, 3 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով