ԱՀ ՊԵԿ-ում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները. Արցախ/Տեղեկատվական շտաբ

ԱՀ ՊԵԿ-ում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները. Արցախ/Տեղեկատվական շտաբ

ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով մասնավոր հատվածի մի շարք ոլորտների տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն են ստացել դիմել պետական եկամուտների կոմիտե աջակցություն ստանալու համար: Որոշմամբ ընդգրկվել են երկու միջոցառումներ. միանվագ դրամաշնորհի տրամադրում` ուղղված գործատուների կողմից արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը և միանվագ դրամական աջակցության տրամադրում` ուղղված փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը:
Աջակցությունից օգտվելու նպատակով պետական եկամուտների կոմիտե դիմումներ են ներկայացրել 1645 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 1447-ը բավարարել են որոշման պահանջներին և սահմանված կարգով գանձապետարան են ներկայացվել 76718.2 հազար դրամ գումարի չափով վճարման հանձնարարականներ` վերջիններիս փոխանցելու նպատակով:
Շահառուներից 1120-ը` 52223.9 հազար դրամ գումարի չափով, ընդգրկվել են միանվագ դրամական աջակցության ծրագրում, իսկ 327-ը` 24494.3 հազար դրամ գումարի չափով, միանվագ դրամաշնորհի ծրագրում: 198 տնտեսավարող սուբյեկտների դիմումները մերժվել են որոշման պահանջները չբավարարելու պատճառով:
Ըստ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի` միջոցառումների պոտենցիալ շահառու համարվող 118 տնտեսավարող սուբյեկտներ դիմումներ չեն ներկայացրել, որով պայմանավորված կոմիտեի կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել կառավարություն:

39 total views, 1 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով