Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127 է, մահվան դեպքերինը՝ 576

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127 է, մահվան դեպքերինը՝ 576

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել 25 127-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 433 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 576-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 297, փաստացի բուժվողներինը՝ 11254 (մեկ օրում ավելացել է 290-ով):

Մեկ օրում թեստավորվել է 1398 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 110 571 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացած պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Աղբյուրը՝ tert.am

92 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով