Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ տեսակոնֆերանս կանցկացվի

Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ տեսակոնֆերանս կանցկացվի

ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

21 total views, 3 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով