Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 30-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դատական նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Երկրորդ նախագահը ազատ է արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

31 total views, 2 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով