Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը

Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, Կրեմլը կարող Է հավաստել այդ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձեւաչափով նախագահների գագաթնաժովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

23 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով