Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում. Արցախ/Տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:Հուրախություն բոլորիս, առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

80 total views, 2 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով