Համավարակի հարցում ամենադժվարինը դեռ առջևում է, զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը

Համավարակի հարցում ամենադժվարինը դեռ առջևում է, զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոզ Ադհանոմ Գեբրիեսոսը ընդգծում է, որ COVID-19 համաճարակի դեմ պայքարը դեռ առջևում է

«Ամենադժվար պայքարը դեռ առջևում է: Ցավում եմ, սակայն, այսպիսի միջավայրի և պայմանների պարագայում, ստիպված ենք արձանագրել, որ սա դեռևս անգամ մոտ չէ ավարտին: Չնայած շատ երկրներ ունեցել են որոշակի առաջընթաց գլոբալ առումով, համաճարակը իրականում ուժեղանում է», — ասել է Թեդրոս Գեբրիեսոսը Ժնևում:

Ըստ նրա, այն երկիրը, որը պնդում է, որ շփման հետքերի բացահայտումը շատ դժվար է, իրականում վատ արդարացում է փնտրում:

Կոնտակտների բացահայտումը ներառում է վարակված մարդու հետ շփում ունեցած անձանց բացահայտում ու մեկուսացում:

Գեբրիեսոսը նշել է, որ հունիսի 30-ին լրանում է վեցերորդ ամիսն այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն ստացել է Չինաստանում համավարակի բռնկման մասին առաջին զեկույցները, և այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում վարակվել է 10 միլիոն մարդ, մահացել՝ կես միլիոնը:

Մյուս շաբաթ ԱՀԿ ծրագրում է հետաքննչական թիմ ուղարկել Չինաստան ՝ վիրուսի սկզբնաղբյուրները հետազոտելու համար: Ըստ Գեբրիեսոսի, վիրուսի դեմ հնարավոր է ավելի արդյունավետ պայքարել, երբ հայտնի է դրա ծագման աղբյուրը:

Այս հարցը բազմիցս բարձրացվել է ԱՄՆ կողմից, որը քննադատել է ԱՀԿ-ին և կոչ արել հետազոտել վիրուսի ծագման աղբյուրները:

Այսօր ԱՄՆ և Բրիազիլիան զբաղեցնում են աշխարհում կորոնավիրուսի հիվանդների թվաքանակով առաջին և երկրորդ տեղերը: ԱՄՆ-ը առաջին տեղում է նաև մահացած մարդկանց թվով: Զոհերի թիվն անցել է 126 հազարը 2.6 միլիոն հիվանդների պարագայում: ԱՄՆ-ին է հետևում Բրազիլիան, ուր հիվանդների թիվը մոտենում է 1 միլիոն 400 հազարի, իսկ մահացածների թիվը կազմում է ավելի քան 58 հազար մարդ:

Աղբյուրը՝ politik.am

27 total views, 2 views today

Այլ նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով