«Ադրբեջանի տարածած այս տեսանյութը միջազգային նորմերի կոպիտ խախտում է». Կ. Հովհաննիսյան

«Ադրբեջանի տարածած այս տեսանյութը միջազգային նորմերի կոպիտ խախտում է». Կ. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից տարածված 45 վայրկյան տևողությամբ տեսանյութը ծայրից ծայր միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի բազմաթիվ նորմատիվների կոպիտ խախտում։ Աչքերը փակել և տեսանկարահանել, նսեմացնել ազգային պատկանելիությունը, արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և այլն, այդ ամենը տեսանկարահանել և հրապարակել»։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետն ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից տարածված 45 վայրկյան տևողությամբ տեսանյութը ծայրից ծայր միջազգային նորմերի կոպիտ խախտում է,…

Опубликовано Կարեն Հովհաննիսյան Понедельник, 24 августа 2020 г.

Աղբյուրը՝ mamul.am

160 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով