Բուհերը կգործեն սեպտեմբերի 1-ից. ԱՀ ԿԳՄ նախարարը նոր տեղեկություններ է հայտնել

Բուհերը կգործեն սեպտեմբերի 1-ից. ԱՀ ԿԳՄ նախարարը նոր տեղեկություններ է հայտնել

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ:

Այս  մասին, այսօր   կայացած    «Կորոնավիրուսի   ազդեցությունը  կրթության  իրավունքի   իրացման   վրա. հիմնախնդիրներ  և   լուծումներ»  թեմայով      քննարկման   ժամանակ   ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի    նախարար   Լուսինե  Ղարախանյանը: Նրա  խոսքով՝    միայն  բուհերում  դասերը  սկսվելու  են      սեպտեմբերի  1-ից: Նախարարը   տեղեկացրել է, որ  հանրակրթական   դպրոց    հաճախող  առաջին  դասարանցիները՝  սեպտեմբերի   1-ին,   1-1,5  ժամով  ուսուցիչների  հետ  հաճախելու  են   դպրոց՝   ի   նշանավորումն  գիտելիքի   օրվան: «Մենք  այն  կարծիքին  ենք,   որ   սովորողները   դիմակ  դասապրոցեսի   ընթացքում  չպետք  է   կրեն.  ներկա  դրությամբ  մինչև   10  տարեկան  երեխաները    հաստատ  դիմակ   չեն  կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում  են:  Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35   րոպեանոց: Ուսումնական  հաստատություններում  արգելվելու  է   զանգվածային  միջոցառումների  կազմակերպումը:  Դպրոցի   կողմից  կազմակերպվող  արտաուսումնական     խմբակների  գործունեությունը  դադարեցվելու  է, եթե  իսկապես  դրանք   խանգարիչ  միջոցներ  են:  Բոլոր  այն  դպրոցներին, որոնք  ունեն  100-ից  ավել  աշակերտներ    և  կարողացել են    կազմակերպել  արտադպրոցական  պարապմունքներ, մենք  այսուհետ  ևս   թույլատրելու   ենք:   Ժամանակավորապես դադարեցվելու է   100-ից  ավել  աշակերտներ  ունեցող  ուսումնական  հաստատությունների  կողմից    կազմակերպվող   խմբակների   գործունեությունը:  Ի  դեպ, այդ   դպրոցները    գործելու  են   ոչ  միայն  երկհերթ, այլև   մեկ  հերթով: Ուսումնական  հաստատություններում   ժողովների  և  հավաքների  գործընթացը   պետք  է իրականցնենք  հեռավար  եղանակով  կամ   բացօթյա  միջավայրում՝   պահպանելով  հակահամաճարակային  իրավիճակը»,- մասնավորապես  ասել է նախարարը:  Խոսելով   բուհերի  մասին՝  Լ. Ղարախանյանը  նշել  է, որ    Շուշիի տեխնոլոգիական  և  Արցախի   պետական  համալսարաններում   կենդանի  ուսուցում  է  լինելու.   Համավարակի  գրանցված   ցուցանիշների  աճի  դեպքում   անցում  է   կատարվելու  առցանցի: Շուշիի   տեխնոլոգիական համալսարանը  լուծել  է  նաև  երթուղայինների   հարցը:

Աղբյուրը՝ artsakhpress.am

160 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով