ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Օգոստոսի 29-ին ժամը 16:10-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Շուշիի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Կ. Բ.-ն վարելով «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան աջ շրջադարձի ժամանակ կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը ճանապարհից դուրս եկել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ, Շուշիի շրջանի բնակիչներ՝ 1976թ.ծնված Հ. Բ.-ն, 1982թ.ծնված Ա. Վ.-ն ստացած մարմանական վնասվածքններով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն» , իսկ 2010թ.ծնված Ա. Բ.-ն «Արևիկ բժշկական կենտրոն», այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արգելակման համակարգի անսարքությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

100 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով