Արցախում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով

Արցախում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով

Սեպտեմբերի 14-ից մինչև 24-ը հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով, այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին:
Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ՝ երթևեկության կանոնների վերաբերյալ:

Հարգելի ծնողներ, եղեք ուշադիր Ձեր երեխաների նկատմամբ և հատկապես նրանց ներկայությամբ խուսափեք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, աշխատեք լավ օրինակ ծառայել, քանզի ծնողների օրինակը երեխաների համար շատ ավելի ընդունելի է:

Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով, կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

88 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով