Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը

Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։

Աղբյուրը՝ tert.am

20 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով