Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 150 նոր դեպք․ ապաքինվել է 248, մահացել 1 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 150 նոր դեպք․ ապաքինվել է 248, մահացել 1 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2761 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 243 704 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 150 նոր դեպք և 248 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 920 (ավելացել է ևս 1-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել են 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինովմինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

31 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով