ԱՀ քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՔԿԾ պետին

ԱՀ քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՔԿԾ պետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և այդ համատեքստում կարևորելով ԱՀ ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում Արցախի քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում ակնկալվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը:

Իր հերթին Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

121 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով